Հայաստանի և Մոնտենեգրոյի հավաքականների դեմ խաղից առաջ Ռումինիայի ազգային հավաքականի մարզիչ Կրիստոֆ Դաումը հանդիպել է լրագրողներին:
Ռումինական Gazeta Sporturilor-ի լրագրողը Դաումի ասուլիսին ներկայացել է ձկնորսական կարթով:
Լրագրողը այսպես պատասխանել է մարզչի՝ լրատվամիջոցի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար:
Ավելի վաղ մարզիչը նշել է, որ Gazeta Spoturilor կարողանում է միայն «ձուկ փաթեթավորել»:
Լրագրողը ձկնորսական կարթը ցանկացել է նվիրել մարչին: Մարզիչը, սակայն, նվերից հրաժարվել է և նշել, որ լրագողը ճիշտ կաներ գնար հումորային ակումբ: