Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում 2017 թվականին չի ակնկալվում: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Նախարարությունը ներկայումս երկու առանցքային կարևորության օրենքների վրա է աշխատում, որոնք այսօր ներկայացվել է Անվտանգության խորհրդին է, իսկ վաղը կներկայացվի կառավարությանը: Այդ նախագծերից մեկը մանրամասն անդրադառնում է սոցիալական ապահովության խնդիրներին: Աշխատավարձը ֆիքսվում է բյուջետային հատկացումների շրջանակում: Նախարարությունը կարևոր գործառույթ ունի` բալանսավորելու սպաների, զինծառայողների նկատմամբ պարտավորությունները, զինված ուժերի սպառազինության եւ արդիականացման հետ կապված: Այս տարի չեմ ակնկալում աշխատավարձերի բարձրացում»,- ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նաեւ նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում շրջանառվող տեղեկությունները, թե իբր սպաներին պարտադրվում է նոր պայմանագիր կնքել:
«Մենք երբևէ սպաներին չենք պարտադրել պայմանագիր կնքել, ուղղակի հաշվի առնելով, որ հաշվարկման կարգը փոխվել է, հստակություն մտցնելու համար իրավաբանական վարչությունը նրանց առաջարկել է վերանայել պայմանագրերը` մի մասը վերանայել է, մի մասը` ոչ»,- ասաց նախարարը: