ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքները և հետագա ծրագրերը:  Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
 
Նախարար Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի ղեկավարությանը՝ կատարած աշխատանքի համար, և հույս հայտնել, որ հետագայում ևս հայ մարզիչների արհեստավարժությունը հնարավորություն կտա մեր մարզիկներին՝ պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերում: «2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ: Ունեցանք աշխարհի երկու չեմպիոն և երկու բրոնզե մեդալակիր: Սա ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»,- ասել է Հ. Ռոստոմյանը: 
 
Հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հանաքականների գլխավոր մարզիչները նախարարին ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում, կազմակերպված ուսումնամարզական հավաքների և մարզիկների անհատական մարզումների ընթացքը, տեղեկատվություն ներկայացրել իրականացված բազմաթիվ կազմակերպչական այլ աշխատանքների վերաբերյալ: