Ուրուգվայում ձերբակալվել է իտալական մաֆիայի ամենահետախուզվող պարագլուխներից մեկը՝ Ռոկո Մորաբիտոն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա ձերբակալվել է մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Պունտա դել Էստե հանգստավայրում: Ոստիկանությունը հաղորդել է, որ Մորաբիտոն Ուրուգվայ է տեղափոխվել 2002 թվականին և երկրում բնակություն է հաստատել կեղծ փաստաթղթերով:
Մորաբիտոն հանցավոր խմբի պարագլուխը հանդիսանալու և նարկոթրաֆիքինգով զբաղվելու համար 23 տարի հետախուզման մեջ է գտնվել: Իր գլխավորած հանցավոր խմբով Հարավային Ամերիկայից դեպի Իտալիա թմրանյութեր տեղափոխելու համար հայտնի է եղել նաև «Միլանի կոկաինի արքա» մականունով: