Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում սեպտեմբերի 5-ի ժամը 16:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են: Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայրում աշխատում է 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր), 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից և մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայրում է այցելել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: