Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները սեպտեմբերի 5-ին Նևա գետից հանել են ՀՀ քաղաքացու դին: Այս մասին հայտնում է Невские Новости-ն:
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ջրահեղձ եղածը Շիրակի մարզից է եղել: Նա Սանկտ Պետերբուրգ է ժամանել Կրասնոդարի երկրամասից՝ գնացքով. նրա մոտ հայտնաբերել են երկաթուղու տոմսը:
Տղամարդու դիակը տեղափոխել են դիահերձարան՝ պարզելու մահվան պատճառը: