Եվրոպացի քաղաքական գործիչները, որոնք հայտարարում են Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունների դադարեցման անհրաժեշտության մասին, անբարո են գործում։
Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Նախօրեին Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները հայտարարել էր , որ Թուրքիայում առկա քաղաքական ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս շարունակել այդ երկրի՝ ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունները։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ նշել էր, որ ԵՄ-ն հոկտեմբերին կքննարկի Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունների դադարեցման հարցը։
«Եվրոպացի քաղաքական գործիչների կողմից հակաթուրքական խաղաքարտի օգտագործումը մեզ շատ է անհանգստացնում։ Նրանք պառկում և արթնանում են Թուրքիայի և Էրդողանի մասին մտքերով։ Խոսել բանակցությունների դադարեցման մասին քաղաքական անբարոյականություն է»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը։