Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին միասնաբար հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում:
Թուրքական «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Չավուշօղլուն հայտնել է, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում Ադրբեջանին և Վրաստանին հետաքրքրող հարցերում ինչպես կարող են միասնաբար հանդես գալ:
«Մենք Նյու Յորքում միասին կընգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանականերում»,-գրում է ermenihaber-ը: