Մայրաքաղաք Երևանի կենտրոնում` Վերնիսաժի այգում, տուրիստաշատ Թուֆենկյան հյուրանոցի դիմաց, Լեհաստանի դեսպանատան հարևանությամբ այսօր ժամը 13:40-ի սահմաններում անկանոն կրակոցներից մեկ հոգի սպանվեց, մեկը` վիրավորվեց: Կրակում էին ու վազում ArmLur.am-ի նկարահանող խումբը շտապեց դեպքի վայր` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում մայրաքաղաքի կենտրոնում` օրը ցերեկով:
Ականատեսներից մեկի խոսքով, երկու հոգի Թուֆենկյան հյուրանոցի աստիճանների վրա կանգնած էին, էլի մի քանի հոգի աստիճաններից ներքև էին սպասում: Զինված մարդիկ` ըստ ամենայնի դարձյալ 2 հոգի, դիմացի մայթին կանգնած թիրախավորել էին նրանց:
Եվ հանկարծ հնչեցին կրակոցներ, բոլորը շրջակայքում սկսեցին փախչել: Հյուրանոցի ներսում և բակում տուրիստներ կային, ճչոցներով փախան: Ներսում` սրճարանում նստած մարդիկ կային, կորան: Իսկ աստիճանների վրայից էլ կանգնած տղամարդիկ փախան, մեկը հասցրեց մինչև Լեհաստանի դեսպանատան մոտի եղևնիների մոտ և ընկավ: Իսկ մյուսները տարբեր ուղղություններով էին վազում, մի կրակողն էլ` հետևից: Բայց սկզբում երկու կողմից էին կրակոցները:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: