SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ` սեպտեմբերի 15-ին Արտաշատի Բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Ժամը 12:00-ին նշված Բժշկական կենտրոնից հայտնել են, որ աջ նախաբազկի շրջանի կտրված - պատռված վերք, ձախ բազկի, նախաբազկի հոդի շրջանում կտրված-պատռված վերք ախտորոշմամբ, և Կրծոսկրի շրջանի աջ կողմի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է աղբյուրը` հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ վիրավորներն են Արտաշատ քաղաքի բնակիչներ 16-ամյա Վոլոդյա Հ-ն և 18-ամյա Ալբերտ Մ-ն:

Արտաշատի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի 156 շենքի մոտից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրանց դանակով հարվածել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 15-ամյա Էրիկ Պ-ն, ով հայտնաբերվել է և տեղափոխվել Ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ հետո հանձնվել է ծնողներին: Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորներից Վոլոդյա Հ-ն սովորում է Արարատի մարզի տարածաշրջանային քոլեջի 1-ին կուրսում, Ալբերտ Մ-ն և էրիկ Պ-ն նույնպես ուսանողներ են: 

Նյութի աղբյուր՝ SHAMSHYAN.com