Քիչ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Վազգեն Առաջին 37 հասցեից (նախկին Կիրովի) փողոցից դանակահարված վիճակում Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի տեղեկություններով` դանակահարվածը Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում:
Աղբյուրը նշում է, թե իրականությանը չեն համապատասխանում համացանցում տարածված տեղեկությունները, թե նաև հնչել են կրակոցներ և 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։