SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում «Արմեինա» հանրապետական բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի միջային ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «աջ և ձախ դաստակների քերծված վերքեր» ախտորոշմամբ՝ մեկ այլ քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 30-ամյա Նարեկ Միրզոյանը և 59-ամյա Սարո Միրզոյանը։
Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետի գլխավորությամբ պարզել են, որ Ն․ և Ս․ Միրզոյանները վնասվածքերը ստացել են իրենց տանը վիճաբանության ընթացքում, և այդ ժամանակ Ս․ Միրզոյանը դանակով հարվածել է Ն․ Միրզոյանին։
Գ․ Շամշյանի տեղկություններով՝ Ս․ և Ն․ Միրզոյանները հայր ու որդի են։ Իսկ հայրը աշխատում է Գորիսում գործող դեղատներից մեկում որպես դեղատան վարիչ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։