SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության բաժանմունքի ծառայողները Հանրապետության հրապարակից վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարություն և մարմնական վնասվածք կատարելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մեծ թվով քաղաքացիների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 16-ամյա Հակոբ Զ.-ն, 20-ամյա Տիգրան Գ.-ն, 16-ամյա Վահագն Շ.-ն, 21-ամյա Հրաչյա Պ.-ն, 20-ամյա Վահան Ֆ.-ն, 16-ամյա Արման Գ.-ն, 20-ամյա Բորիս Ղ.-ն, 17-ամյա Արման Պ.-ն, 24-ամյա Ավետիք Բ.-ն և 19-ամյա Ռոբերտ Ա.-ն։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: