Երեկ Արշակունյաց պողոտայում երկու անչափահաս տղաներ վիճաբանել են, որն ավարտվել է դանակահարությամբ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դանակահարված տղան 15 տարեկան է, նրան դանակահարողը ևս հասակակից է:
Գոտկատեղի շրջանում ստացած վնասվածքով տղան դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է հետաքննություն: