Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել են, որ Հանրապետության հրապարակի մի քանի հատվածներում ռումբեր են տեղադրված և պայթելու են։
Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը կատարում են աշխատանքներ՝ պարզելու համար՝ արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
Աղբյուրը՝ Shamshyan.com