Երևանի՝ Հանրապետության հրապարակում, սեպտեմբերի 21-ին կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ամենանշանակալի իրադարձությունը՝ տոնական զորահանդեսը: Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները։

 

Հրապարակ բերվեցին հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը։ ՀՕՊ ուժերը ներկայացված էին հայրենական ձեռնարկություններում արդիականացված «Օսա-ԱԿ(Մ)» համալիրներով, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս-300 հրթիռային համալիրներով, որոնք հատուկ հարմարեցված են լեռնային տեղանքին։

 

ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է լուսանկարներ՝ տոնական զորահանդեսից։

 

Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com

Քրիստինա Աղալարյան