Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն ՀՀ դրամ:

Այս մասին հաղորդում է Tert.am –ը՝  փոխանցելով Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից ստացած տեղեկությունը:

«Դահլիճի ձևավորում, տեխնիկական միջոցների վարձակալություն,   համույթներ,  երաժշտական, ձևավորում,  համաժողովի  տպագրական նյութերի պատվիրում՝ փաթեթներ,  բլոկնոտներ, և այլն»,-մանրամասնեց Ֆիրդուս Զաքարյանը:


Վերջինս չէր հիշում, թե որքան գումար է ծախսվել համաժողովին նախորդող օրը հրավիրյալների «Փարավոն» ռեստորանային համալիրում ընդունելության համար:

Նշենք, որ ռեստորանի ընտրությունը ֆեյսբուքյան որոշ օգտատերերի շրջանում հարցականներ էր առաջացրել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: