Նախարարի հրաժարականը պահանջելու համար պետք է լուրջ հիմնավորումներ լինեն, իսկ հնչած պահանջի տակ հիմնավորումներ չկան:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ում հրաժարականը պահանջել է կրթության հարցերով փորձագետ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ: Եթե մի մարդ հավաքի 3000 ստորագրություն ու ասի մաշկի գույնը ուրիշ է, հրաժարական տուր, պիտի քննարկե՞մ այդ հարցը», - ասաց նախարարը։