Իսպանական հեղինակավոր «El País» թերթում սեպտեմբերի 8-ին լույս է տեսել լայնածավալ հոդված՝ «Արարատի ստվերի տակ»:
Հեղինակ Անտոնիո Էլորսան հոդվածում ներկայացնում է Հայաստանը՝ պատմական, կրոնական, մշակութային և զբոսաշրջային տեսանկյուններից:
Հոդվածում ասվում է. «Նշանավոր միջնադարյան վանքերը, եկեղեցիները և ծակղկանախշերով խաչերը իրենց հետքն են թողնում Կովկասի կենտրոնում գտնվող այս հանրապետությունով կատարած ճանապարհորդությունում:
Հայաստանի Հանրապետությունը թերևս միակ երկիրն է աշխարհում, որտեղ այն վայրը, որը խորհրդանշում է իր ազգային ինքնությունը՝ Արարատը, գտնվում է իր սահմաններից դուրս, թուրքական տարածքում, որպես Առաջին Համաշխարհային պատերազմի հետևանք: Հայկական Խոր Վիրապի վանքից բացվում է Արաքս գետը շրջապատող հարթավայրերի հրաշալի տեսարան, իր խրոխտ ներկայությամբ առանձնանում են երկու գագաթ, որոնցից մեծը գերազանցում է 5000 մետր բարձրությունը: Երևանից հյուսիս գտնվում Էջմիածինի վանքային համալիրը, որը հիմնվել է 4-րդ դարում և որը հայակական եկեղեցու հոգևոր առաջնորդի (Կաթողիկոսի) նստավայրն է: Հայկական եկեղեցին մեծ դեր է խաղում ազգային ինքնության պահպանման հարցում: Էջմիածինից ոչ հեռու գտնվում է Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, որտեղ բնակվում է երկրի 3 մլն բնակչության մեկ երրորդը: Լավ հյուրանոցների և մեծ պողոտաների քաղաք է, որի կենտրոնում ճարտարաբետությունը խորհրդային և նեոժամանակակից հայկական ճարտարապետության խառնուրդ է: Բազմաթիվ ռեստորաններում մատուցվում են սննդարար կերակրատեսակներ, որի հիմքը գառան միսն է և բուրումնավետ համեմունքները: Գինին լավն է, և աչքի են ընկնում կոնյակն ու օղիները՝ հատկապես տնական, մրգից ստացվածները, որոնք օժտված են 50 և 60 տոկոս ալկոհոլային բաղադրությամբ»:
Հոդվածում կա նաև անդրադարձ Հայաստանի պատմության ողբերգական էջերին, Հայոց Ցեղասպանությանը: Հեղինակը կարևորում է նաև հայ ժողովրդի կապն իր անցյալի, ավանդույթներ հետ՝ մշակույթի միջոցով: Այս համատեքստում թվարկելով այն բազմաթիվ թանգարանները, հուշակոթողները և խաշքարերը, որոնք խորհրդանշում և ամուր պահում են կապը անցյալի և ներկայի միջև:
Անդրդառնալով խաչքարներին՝ հեղինակը գրում է «Երբեք որևէ խաչ նման չէ մեկ ուրիշին և նրանք կարող են գտնվել տարբեր միջավայրերում՝ մեկուսի կամ որևէ վանքի, երկեղեցու կողքին: Նրանք կատարում են միջնորդի դեր հավատացյալի և սրբության միջև»:
«Հայկական լանդշաֆտով ճանապարհորդելիս, 3000 մետր բարձրությամբ սարերի միջով, որոնք ձմռան ժամանակ վերածվում են անվերջանալի ծածկոցների, վանքերը պահպանում են Միջնադարում ձեռք բերած իրենց ձևը՝ իրենց բնորոշ ճարտարապետությամբ, և յուրահատուկ գմբեթով, որն արտացոլում է մարդու երկնային փնտրտուքները»:
Հոդվածն ավարտվում է հայկական զբոսաշրջային և այցելության համար պարտադիր վայրերի նկարագրությամբ. «Ճանապարհորդության ավարտին հասանք Տաթևի վանք (10-րդ դար), որտեղ կարելի է բարձրանալ ճոպանուղիով: Պարսպապատ կառույցը գտնվում է շրջափակված հրաշագեղ լեռներով: Ըստ առասպելի՝ այն կառուցելու համար հարկավոր են եղել թևեր ունենալ»: