Shamshyan.com-ը գրում է.


Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս Որսորդական զենքեր և պարագաներ» ընկերության դիմաց կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: