Հայաստանի շրջանների զգալի մասում սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ը կնվազի 4-6, հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ին` նույնքան կնվազի:

 

 

Երևան քաղաքում` սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը` հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: