Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու մասին «Ելք» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ԵԱՏՄ կազմից ՀՀ-ն դուրս բերելու վերաբերյալ նախագիծը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու առաջարկին կողմ քվեարկեց 1, դեմ՝ 10 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ հարակից զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշեց, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է առաջարկը և ԵԱՏՄ կազմից ՀՀ-ն դուրս բերելու հարցը ժամանակավոր հանձնաժողովում քննարկելու անհրաժեշտություն բացառապես չի տեսնում: Նա նշեց, որ ներկայացված չէ որևէ հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է հարցը քննարկվի ժամանակավոր, այլ ոչ թե արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Հերմինե Նաղդալյանը շեշտեց, որ ժամանակավոր հանձնաժողովը չունի որևէ լիազորություն, որը չունի մշտական հանձնաժողովը, ուստի հարցը կարելի է քննարկել մշտական հանձնաժողովում և եզրակացություն ներկայացնել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ընդգծեց, որ իրենք կողմ են ԵԱՏՄ կազմից ՀՀ-ն դուրս բերելու մասին նախաձեռնության քննարկումներին, սակայն հավելեց, որ նախաձեռնության հեղինակների հիմնավորումները իր համար բավարար չեն: Այնուամենայնիվ, Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք պատրաստակամ են շարունակել քննարկումները՝ առաջարկելով նախաձեռնության հեղինակ «Ելք» խմբակցության պատգամավորներին հարցը առանձին քննարկել իրենց խմբակցության հետ:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք բացարձակապես չկա: Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու հայտարարության նախագծի վրա «Ելք» խմբակցության պատգամավորները լուրջ աշխատանք են տարել, հետևաբար լրացուցիչ հիմնավորումների կարիք չպետք է ունենան: «Այս պարագայում ես կարծում եմ, որ մենք կարող ենք այս հարցը քննարկել մշտական հանձնաժողովում: Հետևաբար, իմ կարծիքով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք բացարձակապես չկա: Ես կարծում եմ, որ այս առաջարկը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստանա: Սա իմ անձնական կարծիքն է: Համոզված եմ, որ քվեարկությամբ իմ գործընկերները ևս կհայտնեն իրենց դիրքորոշումը»,- ընդգծեց Աշոտյանը:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Թուրքիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը զգալիորեն գերազանցում է ԵԱՏՄ անդամ Բելառուսի և Ղազախստանի հետ առևտրաշրջանառությանը: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ Ռուսաստանի առաջին 5 առևտրային գործընկերներն էլ ԵԱՏՄ-ից չեն, սակայն դա Ռուսաստանից ԵԱՏՄ-ն լքելու հիմքեր չի տալիս: Աշոտյանը շեշտեց, որ որոշ թվերի համադրման արդյունքում ցանկացած քաղաքական դիրքորոշում կարելի է հիմնավորել, սակայն դա չի նշանակում, որ այդ դիրքորոշումը ճիշտ է:
1 կողմ, 10 դեմ. ԱԺ հանձնաժողովը մերժեց ԵԱՏՄ-ից ՀՀ-ն դուրս բերելու նախագծի քննարկման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը
16:51 - 27.Սեպտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
29/01/18 13:22
ԱԺ հանձնաժողովը կքննարկի Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը
11/01/18 14:12
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը
11/01/18 13:42
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը
29/11/17 14:03
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու՝ ԵԼՔ-ի նախաձեռնությանը
03/02/14 19:21
ՀՅԴ-ն մտադիր է «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մտցնել նիստերի օրակարգ
30/06/22 19:32
Ձայնագրությունը մոնտաժված է. Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
07/10/21 10:10
Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար
06/02/18 10:56
ԱԺ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը
05/12/17 12:32
ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը
18/10/17 18:39
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը
18/10/17 17:22
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան