ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի գլխավորությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ-ում ամերիկյան կապիտալով գործունեություն իրականացնող կամ ԱՄՆ հետ ակտիվ առևտրատնտեսական գործունեություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման հիմնական նպատակն էր բացահայտել հարկման հետ կապված այն բոլոր հնարավոր խնդիրները, որոնք պայմանավորված են ԱՄՆ և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացակայությամբ: