Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Իվանե Մաճավարիանիի հետ։
Ինչպես տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Շնորհավորելով ֆինանսների նախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարությունների և հարկային ու մաքսային ոլորտները համակարգող կառույցների միջև գործակցությունը կգտնվի բարձր մակարդակի վրա:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտին առնչվող հարցերի։
Տեղեկանք. Վրաստանի ֆինանսների նախարարության ենթակայության տակ են գտնվում մաքսային և հարկային ծառայությունները։