Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը փետրվարի 9-ին հանդիպում ունեցավ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի հետ։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը կողմերը քննարկեցին անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձան հետագա գործակցության ծրագրերին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։