Գերմանիան օգոստոսից ամբողջությամբ կդադարեցնի ածուխ գնել Ռուսաստանից, իսկ դեկտեմբերի 31-ից կհրաժարվի ռուսական նավթից։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների փոխնախարար Յորգ Կուկիսը, փոխանցում է Reuters-ը։ Նա հավելել է, որ մինչ այդ երկրում ռուսական մատակարարումները կազմում էին ածուխի և նավթի ներմուծման 40%-ը։
Ավելի վաղ Բունդեսթագը Գերմանիայի տնտեսության համար «կործանարար» հետևանքներ էր կանխատեսել Ռուսաստանից էներգառեսուրսների վրա հնարավոր էմբարգոյի սահմանումից։