«ՉԻ» թերթը գրում է.
««Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, որը քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականունով, ընդունված չէ գողական աշխարհում։ «Օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները նրա մոտ խոսում են այն թեմաներից, որոնց մասին, ուզում են, որ իրավապահները իմանան։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Զապը համարվում է ոստիկանության անձնական օգտագործման «օրենքով գողը»։ Նշենք, լավ օրից չէ, որ վերջինս հայտնվել է նման իրավիճակում։ Չեխիայում մարդ սպանելու կասկածանքով նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ եւ չհայտնաբերվելու համար դարձել է ոստիկանության կամակատարը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: