Այսօր' սեպտեմբերի 30-ին, 71 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ. փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։