Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Գևորգ Մ.-ի դիմումի կապակցությամբ:
Վերջինս հետաքննչական բաժանմունքւոմ հայտնել է, որ 2 ամիս առաջ իր մայրիկին՝ 51-ամյա Նաիրա Մ.-ին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ նրան վիրահատել են:
Գևորգ. Մ.-ն հայտնել է նաև, որ բժիշկները նրան վիրահատել են և գտնում է, որ նրանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով երեկ մայրը մահացել է:
Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գևորգ Մ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայող է: