Հունիսի 11-ին ողբերգական դեպք է եղել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Նախնական տեղեկություններով՝ կարուսելն ընկել է 12-ամյա աղջկա վրա: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-իհետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

 

Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մալաթիա հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է:

 

Նշենք, որ բակային ատրակցիոնները գտնվում են թաղապետարանի ենթակայության տակ:

 

Մեկնաբանություն ստանալու համար ԼՈՒՐԵՐ.com-ը դիմեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանին: Հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից Լիլիթ Սարհաթյանը, մինչև վերջ չլսելով հարցը, ասաց. «Մալաթիայի դեպքի մասին ես տեղյակ չեմ» ու անջատեց լսափողը:

 

Հարկ է նշել, որ ամբողջ մամուլը գրում է դեպքի մասին, բայց թաղապետարանի մամուլի ծառայության աշխատակիցը տեղյակ չէ աղմկահարույց դեպքից: Երևի նույն կերպ էլ թաղապետարանի աշխատակիցները տեղադրել են կարուսելը՝ տեղյակ չլինելով, թե ում համար են նախատեսված դրանք, և որքան կարևոր է անվտանգությունը, որն այս դեպքում փոքրիկի կյանք է խլել:

 

Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանը: