Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի` «Բարսելոնա»-«Լաս-Պալմաս» խաղը այնուամենայնիվ կայացավ:
«Բարսելոնա»-ի որոշմամբ «Կամպ Նոու» մարզադաշտում խաղն անցկացվեց առանց հանդիսականների, քանի որ իսպանական լիգայի ղեկավարությունը մերժել էր խաղը հետաձգելու խնդրանքը:
Նշենք, որ Կատալոնիայում անկախության հանրաքվե է: Որոշ վայրերում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև:
«Բարսելոնա»-«Լաս-Պալմաս» հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 3:0 հաշվով:
Հաշիվը բացեց Սերխիո Բուսկետսը (49;') այնուհետև դուբլ ձևակերպեց Լիոնել Մեսսին (70', 77'):
Կատալոնացիները 21 միավորով գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: