![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/189738.png&w=300&h=200&mt=1527685343)
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը տարբեր ուղղություններով: Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ այն կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Վարչապետը նշել է, որ երկար տարիներ որպես պատգամավոր աշխատելով ՀՀ Ազգային ժողովում՝ սեփական փորձով գիտի, թե որքան կարևոր է խորհրդարանի դերը պետության կառուցվածքում ժողովրդավարական սկզբունքների զարգացման համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, դա մեզ պարտավորեցնում է երկկողմ խորհրդարանական համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականների պարբերական հանդիպումներն իրենց ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը ի վիճակի են արագորեն լուծել բոլոր հարցերը, գտնել գործընկերության նոր ձևաչափեր և փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։
![](http://lurer.com/disc/30-05-18/0a259d18c26cc77628bae7803e47fc24.jpg)
![](http://lurer.com/disc/30-05-18/7928032fc66fc3968a5ddcd3bb13618f.jpg)
![](http://lurer.com/disc/30-05-18/1a315874926e5b2b70933b63e26b6873.jpg)
![](http://lurer.com/disc/30-05-18/9e2d3bdd49929a418c06b451c0334c18.jpg)
![](http://lurer.com/disc/30-05-18/7a7df7843cfcce72723208de9a66e7fa.jpg)
![](http://lurer.com/disc/30-05-18/1e203e0a9611f6a5edc5c5b75c115906.jpg)
![](http://lurer.com/disc/30-05-18/748823f060575ea03215ddedf352e855.jpg)
![](http://lurer.com/disc/30-05-18/958e2e028a191cb74517e768b83dc594.jpg)
![](http://lurer.com/disc/30-05-18/0a03f2ca3b328ae600bbd4cdf828e189.jpg)