Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում 6:1 հաշվով հաղթեց «Սելտային»:
Կատալոնացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Լուիս Սուարեսը (59', 75', 81'), մեկական անգամ էլ աչքի ընկան Լիոնել Մեսսին (28'), Ռակիտիչը (84') և Նեյմարը (90+1'): Հյուրերի միակ գոլը 39' րոպեին 11 մետրանոցից խփեց Գվիդետին:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 57 միավորով Պրիմերայի մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն են: