Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Սելտային»:

Հանդիպման միակ գոլը 73-րդ րոպեին հեղինակեց Ժերեմի Մատյոն: 

Նշենք, որ 88-րդ րոպեին դաշտի տերերը մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց Ֆաբիան Օրելյանան:

Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 71 միավորով գլխավորում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: