Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն տնային խաղում 7:1 հաշվով հաղթեց «Օսասունա»-ին:
Կատալոնացիների կազմում դուբլ ձևակերպեցին Լիոնել Մեսսին (12', 61'), Անդրե Գոմեշը (30', 57') ու Պաբլո Ալկասերը (64', 86'):
Մեկ անգամ էլ աչքի ընկավ Խավյեր Մասկերանոն (67'), ով իր գոլը հեղինակեց 11 մետրանոց հարվածից:
Հյուրերի միակ գոլի հեղինակը Ռոբերտո Տորեսն է (48'):
Այս հաղթանակից հետո Էնրիկեի թիմը 78 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: