Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց կատալոնյան «Բարսելոնային»:
Դաշտի տերերը պարտվեցին 1:2 հաշվով:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: Ֆուտբոլիստը նախ աչքի ընկավ 16-րդ րոպեին, ապա 30-րդ րոպեին: Մանչեսթերյան ակումբի միակ գոլը 69-րդ րոպեին հեղինակեց Սերխիո Ագուերոն:
Նշենք, որ 74-րդ րոպեին դաշտի տերերի կազմում դաշտից հեռացվեց Գաել Կլիշին: