Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էլչեին»:

Արտագնա խաղում կատալոնացիները 6 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:

35-րդ րոպեին հաշիվը բացեց Խերարդ Պիկեն, 55-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին, ով իր երկրորդ գնդակը հեղինակեց 88-րդ րոպեին, դուբլի հեղինակ դարձավ նաև Նեյմարը (65, 72): Իսկ 90-րդ րոպեին Պեդրո Ռոդրիգեսը հեղինակեց իր թիմի 6-րդ գոլը:

Նշենք, որ 58-րդ րոպեին դաշտի տերերը մնացին 10 հոգով՝ հեռացվեց Ֆայերը:

 

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto