Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը քննադատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Spox.com-ը:
«Ավելի լավ է մարզվել տղայիս պատանեկան թիմի հետ, քան՝ Անչելոտիի»,– այս մասին ֆուտբոլիստն ասել է ակումբի ղեկավարության հետ զրույցում:
Ըստ աղբյուրի, Անչելոտիի մարզումները ֆուտբոլիստների համար շատ հեշտ են եղել: Մարզիչը նաև արգելել է խաղացողներին՝ թիմից առանձին մարզվել:
Հիշեցնենք, որ Անչելոտին պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած 3:0 հաշվով պարտությունից հետո:
Անչելոտիի հեռացումից հետո մյունխենյան թիմը գլխավորում է Վիլի Սանյոլը: