armsport.am«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, Գերմանիայի Գավաթի եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:0) նշել է, որ խաղի ընթացքում իր թիմը այնքան էլ շատ գոլային պահեր չուներ։

Այդ դեպքում, հարկավոր էր սպասել նպաստավոր պահի, ընդգծել է հոլանդացի ֆուտբոլիստը։

– Այսպիսի մրցավեճերն ամենահրաշալին են,-Ռոբենի խոսքերն է փոխանցում «Kikker»-ը,-Պետք է միշտ պատրաստ լինես դրանց։ Այս խաղում մեր թիմը գոլային բազմաթիվ պահեր չունեցավ, բայց ես սպասում էի։ Գիտեի, որ վաղ թե ուշ կստանամ իմ հնարավորությունը։

Ավելացնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին Բեռլինում կայացած եզրափակչի 107-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Ռոբենը, իսկ Գերմանիայի գործող չեմպիոնների վերջնական հաղթանակն ապահովել է Մյուլերը՝ դառնալով երկրորդ գոլի հեղինակը։