Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Աուգսբուրքի» հետ խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 6 շաբաթ. տեղեկացնում է մյունխենցիների պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի հոր՝ Հանս Ռոբենի խոսքերով' կիսապաշտպանի վնասվածքը չի խանգարի աշխարհի առաջնության մասնակցությանը: Սակայն Ռոբենը ստիպված է բաց թողնել աշխարհի ակումբային առաջնությունը, որը տեղի է ունենալու Մարոկկոյում:
Մյունխենյան թիմն աշխարհի ակումբային առաջնությունում առաջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 17-ին: