Հոլանդիայի հավաքականի, «Գրոնինգենի», «ՊՍՎ Էյնդհովենի», «Բավարիայի», «Ռեալի», «Չելսիի» նախկին կիսապաշտպան Արյեն Ռոբենն ավարտեց կարիերան, հաղորդում է Goal.com-ը։
«Սա իմ կարիերայի ամենաբարդ որոշումն է, որում բախվել են միտքն ու սիրտը»,- նշել է 35-ամյա Ռոբենը։
Հոլանդացի ֆուտբոլիստը նվաճել է 29 տիտղոս, 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկու անգամ՝ Անգլիայի, մեկական անգամ՝ Իսպանիայի եւ Հոլանդիայի։
«Բավարիայի» հետ դարձել է նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ խփելով հաղթական գոլը 2012-2013 թվականների մրցաշրջանի եզրափակիչում։
Հոլանդիայի հավաքականում Ռոբենն անցկացրել է 96 հանդիպում, խփել 37 գոլ, դարձել 2010թ․ աշխարհի փոխչեմպիոն, 2014թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։