.armsport.am/«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում Այնտրախտի «Բրաունշվեյգի» դեմ 2-0 հաշվով հաղթանակ տոնելուց հետո, հայտարարել է, որ այդ խաղի հերոս Արյեն Ռոբենը շատ կարևոր ֆուտբոլիստ է մյունխենյան ակումբի համար:

Հիշեցնենք, որ այդ խաղում հոլանդացի կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ:

«Այս հանդիպումը շատ բարդ էր, քանի որ մենք ընդամենը մի քանի օր առաջ ենք Մոսկվայից ժամանել (Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղից (1-3)), իսկ դրանից առաջ խաղ ունեինք Դորտմունդի «Բորուսիայի» հետ (3-0):

Այսօր բոլորովին այլ խաղ էր: Փորձում էինք արդյունավետ կերպով օգտագործել մրցակցի կողմից տրվող ազատ տարածությունները:

Ռոբենը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Նա պարբերաբար գոլերի հեղինակներ է դառնում»,- մարզչի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը: