Ուրախ եմ Լևանդովսկիի համար, սա մեծ հաջողություն է: Այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Վոլֆսբուրգի» նկատմամբ հաղթանակից հետո, որին Ռոբերտ Լևանդովսկին դարձել է 5 գոլի հեղինակ:
«Նման բան կյանքումս երբեք չեմ տեսել: Հինգ գոլ՝ ինը րոպեում: Ուրախ եմ նրա համար, սա մեծ հաջողություն է: Սա Լևանդովսկիին վստահություն կտա և ապագայում կօգնի թիմին: Չգիտեմ՝ ինչ է կատարվել Լևանդովսկիի հետ: Չեմ կարծում, որ երբևէ նման բան կրկին կտեսնեմ: Ֆուտբոլը երբեմն պարզապես խելահեղություն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Deutsche Welle-ն:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 5:1 հաշվով: