«Հրապարակ» թերթը գրում է․

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ծանոթ-անծանոթները փողոցում իրար գրկում-շնորհավորում էին, երկրում տոն էր։ Հեռախոսային կապը չէր աշխատում, ինտերնետը ծանրաբեռնված էր, ինչպես Ամանորին է լինում: Լուրը տարածվելուն պես մարդիկ փողոցներում տոնախմբություն սկսեցին, քաղաքի տարբեր հատվածներում ականատես եղանք, թե ինչպես են մարդիկ՝ ով ինչ ունի տանը պահած, հանում-բերում-հյուրասիրում, որոշ տեղերում խորոված էին անում:

 

Ավագ սերնդի ներկայացուցիչները նշում են, որ նման բան մեկ էլ 1945թ․ մայիսի 9-ին են տեսել, երբ իմացել են, որ ԽՍՀՄ-ը հաղթել է Մեծ հայրենական պատերազմում: Սերժ Սարգսյանի հրաժարականից շատ էին ուրախացել նաեւ ոստիկանները, որոնք իրար աչքալուսանք էին տալիս, անկեղծորեն շնորհավորում, որ նման խաղաղ հանգուցալուծում եղավ։ Նրանց համար էլ հեշտ չէր այս օրերին լսել ժողովրդի թուքումուրը, կոչերը՝ «ոստիկան, միացիր», «ոստիկանը մերն է», եւ գիտակցել, որ ժողովրդի հետ տարբեր բարիկադներում են հայտնվել եւ հնարավոր է հանցագործ հրաման ստանան, որը ե՛ւ չկատարելն է բարդ, ե՛ւ, առավել եւս՝ կատարելը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: