Կատալոնյան «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Լիոնել Մեսսիի մասին և նրան հերթական անգամ անվանել լավագույն ֆուտբոլիստը:

 


«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում երբևէ տեսել եմ: Նրան լավագույնն է դարձնում ոչ թե այն, ինչ է ցույց տալիս դաշտում, այլ՝ թե որքան հեշտությամբ է նա ամեն ինչ անում:

 

Մեծագույնը նա չէ, ով շրջանցում է 3-4 խաղացողի, այլ նա է, ով դա անում է մյուսներից լավ: Հեշտ և միշտ լավ: Նա երբեք չի սխալվում»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է L'Esportiu-ը: