Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համոզված է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է:
«Մեսսին բոլորովին այլ մակարդակի ֆուտբոլիստ է: Հենց նա է համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան աշխատել է արգենտինացու հետ «Բարսելոնան» գլխավորելու տարիներին: