Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին՝ Ռոնալդուին, Ռիբերիին և Մեսսիին:
«Երեք ֆուտբոլիստներն էլ անհավանական ուժեղ են: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա Ռիբերին պետք է ժամանի Ցյուրիխ և վայելի միջոցառումը: Ես դեռևս չեմ տեսել Ռիբերիի բնավորությամբ մեկ այլ ֆուտբոլիստ: Անհավանական է այն, թե ինչպես է նա պայքարում իր թիմի համար: Ինձ համար մեծ պատիվ է Ռիբերիի մարզիչը լինելը: Հուսով եմ' ինձ կհաջողվի օգնել նրան կատարելագործել իր խաղը»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: