armsport.amՇվեդիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անկեղծորեն նշել է, թե ինքն ում է, իրապես, համարում «Ոսկե գնդակի» հաղթողի հավակնորդներ:

Շվեդ հարձակվողը չի կիսում իր գործակալ Մինո Ռայոլայի այն պնդումը, թե հենց Զլատանը, ինչպես նաև փարիզյան թիմի պաշտպան Մաքսվելը պետք է լինեն հեղինակավոր պարգևի գլխավոր հավակնորդները:

Հավելենք, որ Իբրահիմովիչը «Ոսկե գնդակի» 23 թեկնածուների ցանկում է:

«Ես աննկարագրիելիորեն երջանիկ եմ այն առիթով, որ կարող եմ խաղալ այնպես, ինչպես կցանկանայի, և դրան զուգահեռ՝ նաև հավակնել ինչ-որ մրցանակի: Ես ձգտում եմ՝ ինքնակատարելագործվել յուրաքանչյուր խաղից խաղ, բայց դեռ շատ անելիք կա: Կարծում եմ, Մեսսին, Ռոնալդու և Ռիբերին, հաշվետու մրցաշրջանում, ավելիին են հասել, քան ես»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում «Eurosport»-ը: