ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է, որ ակումբում իր խաղընկեր Զլատան Իբրահիմովիչը արժանի է «Ոսկե գնդակ» 2013-ին:
«Որպես ֆուտբոլասեր' ինձ դուր է գալիս Իբրահիմովիչի խաղը: Համոզված եմ, որ նա լավագույն եռյակում է լինելու: Իհարկե, նրա համար դժվար կլինի հաղթել, սակայն ինքս համոզված եմ, որ նա արժանի է հաղթանակի: Իբրահիմովիչն ավելի լավ է խաղում, քան Մեսսին և Ռոնալդուն»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է իտալական մամուլը: