Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում' «Ռեալի» դեմ կայանալիք խաղից առաջ, հայտարարել է, որ իր թիմն այդ հանդիպման ֆավորիտը չէ:
«Ե′վ որպես ֆուտբոլիստ, և′ որպես մարզիչ' բազմիցս ժամանելով «Սանտիագո Բերնաբեու», երբեք ինձ ֆավորիտ չեմ զգացել: Հարգում եմ «Ռեալին»: Կարծում եմ' նման խաղերում Ռոնալդուի նման աստղերը խաղադաշտ են դուրս գալիս: Ամեն դեպքում, «Ռեալն» այն ակումբը չէ, որ կախված լինի մեկ ֆուտբոլիստից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն: